Ֆրանսիան և Իտալիան շենգենյան համակարգում որոշ փոփոխություններ պիտի մտցնեն: Այդ մասին Հռոմի գագաթնաժողովում պայմանավորվել են երկրների նախագահները:
Առաջարկները ուղարկվել են Եվրամիություն:
Փարիզն ու Հռոմը Եվրամիության հարևանների ուշադրությանն են հրավիրում Շենգենյան համաձայնության շրջանակներում քաղաքացիական վերահսկման մասնակի վերականգնման հարցը, որպեսզի կարողանան վերահսկել Եվրոպայում անօրինական էմիգրանտների հոսքը:
Նշենք, որ էմիգրանտների հոսքի հիմնական ծանրությունը ընկել է Իտալիայի վրա իր աշխարհագրական դիրքի պատճառով, ով էլ իր հերթին որոշել է Թունիսից եկած էմիգրանտներին ժամանակավոր կացության իրավունք տալ, ինչպես նաև բաժանել է Ֆրանսիա մեկնող գնացքի տոմսեր:














