Մաքուր մեղր ասվածն այլևս դժվար է գտնել: Եթե մեր երկրում մինչ այս կաթնամթերքն ու մսամթերքն էին սպառողների համար անհայտ ծագման համարվում, ապա հիմա, նաև` մեղրը: Միայն մեկ տարբերությամբ, ծագումը ինչ-որ տեղ պարզ է, պարզ չէ, թե ուտելուց հետո ինչ կարող է լինել: Բանն այն է, որ բողոքում են իրենք` մեղվապահները: Զրուցակիցս Երևանում է ապրում, բայց մեղուներ պահում են Գագարին գյուղում, այս արհեստը, որն ինքը արվեստ է համարում, անցել է ժառանգաբար. «Մենք սաղ ընտանիքով սիրում ենք մեղու պահել, մենակ սիրելը քիչ ա, նաև լավ շահույթ էինք ունենում, լավ պահում էինք, լավ հավաքում: Հիմա էս տարի շատ վատ էր` անցյալ տարվա համեմատ: Անցյալ տարի մի փեթակից չլինի-չլինի մի 25 կիլո ստացվում էր, ճիշտ ա 17 կիլոն էր մեզ մնում, բայց շատ լավ էր, իսկ էս տարի հազիվ 20 կիլո լիներ»,-ասում է Վարդգեսը: Սակայն մտահոգությունը միայն այս չէ, ավելի մեծ ու մտահոգի այլ խնդիր կա: Բանն այն է, որ մեղուն ծաղկափոշի է հավաքում այն ծառերից, որոնք ներարկված են լինում թունաքիմիկատներով կամ պարարտացված են լինում: «Ճիշտ ա մեղուն մարդուց խելոք ա, բայց բանական չի, որ հասկանա, չգնա նստի էդ ծառերի վրա, պիտի ծաղկափոշի հավաքի չէ՞: Բայց դե էդ սրսկողներն էլ մեղավոր չեն, իրանք էլ ուզում են իրանց բերքը լավ լինի»,-ասում է մեղվապահը:
Հարց է առաջանում, իսկ մի՞թե նախորդ տարիներին այդ ծառերը թունաքիմիկատներով չեն ներարկվել, հարցիս պատասխանը փորձեցի ստանալ ծառերը մշակողներից: Վազգեն պապը պարտաճանաչ ներարկում է իր պտղատու ծառերը, այս տարի, սակյան, ինչպես ինքն է ասում, «ճիշտ ճամփից շեղվել է» . «Էս տարի թանկ եմ առել պարարտանյութը, ես էլ որոշեցի խալտուրա անեմ, որ շատ փող չծախսեմ ու դեղի հետ ուրիշ նյութեր խառնեցի, որոնք իմ բերքին վնաս չեն տա» ,-ասում է նա: Իսկ «խալտուրան» կարող է բերել լուրջ հետևանքերի:
Բժիշկներն ասում են, որ եթե մեղուն ծաղկափոշի հավաքի այդպիսի ծառերի ծաղիկներից մեղրը` մարդը կարող է աղեստամոքսային տրակտի լուրջ խանգարումներ ունենալ: Իսկ մեղվապահներն ունեն, իրենց առաջարկը. «Թող կառավարությունը հավաքի մեղվապահներին, շատ չեն, ի դեպ, մեզ հատկացնի մի տարածք, որտեղ հենց մենք կմշակենք մեր ծառերը, կիմանանք, ոնց ինչ, ու մեղրն էլ մաքուր ու անարատ կլինի» : Մեղվապահի խոսքերից բազմաթիվ հարցականներ են ի հայտ գալիս: Արդյո՞ք մեր կառավարությունը մեղվապահներին նման շքեղություն թույլ կտա: Արդյո՞ք մեր բյուջեն կբավականացնի դրան և այլն: Հարցեր, որոնց պատասխանները միանշանակ բացասական են: Հայաստանի մեղվաբույծների ֆեդերացիայի նախագահի կամ աշխատակիցներից որևէ մեկի հետ փորձեցինք մեղրի, նրա հատկանիշներ և հայկական շուկայում առկա խնդիրների մասին խոսել: Սակայն, պարզվում է մեղվաբույծների ֆեդերացիայում այս հարցի մասին խոսել չեն սիրում: Նշենք, որ այս ֆեդերացիայի նախագահը Ռոզա Ծառուկյանն է, իսկ նրա հետ խոսելն ընդհանրապես անհնարին էր:
Իսկ «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանի շատ զանգեր ստացել է սպառողներից, նրանք դժգոհել են, որ «մեղրը` մեղր չի» : «Այսօր մեղրի շուկայում ևս շատ անօրիանականություններ են տեղի ունենում: Մեղվապահները շաքար են լցնում, մեղրի մեջ, որն էլ մարդու, հատկապես շախարախտով հիվանդների համար առողջական լուրջ խնդիրներ են ստեղծում: Եվ սա կարծում եմ ամենթողության հետևանք է: Պետք է սերտիֆիկացման պրոցեդուրա անցնի, որն էլ ենթադրում է փորձաքննություն, բայց դա մեր երկրում դեռ չկա, ուստի, ով ինչ ուզում անում է: Այո, ես շատ եմ դժգոհություններ լսել, մեղրի շուկայի «խալտուրաների մասին» , մարդիկ ևս ասում են, որ շաքարի կոմպոնենտ կա մաղրի մեջ» ,-ասում է Պողոսյանը:
Մնում է միայն մեղրն ուտելուց առաջ մի լավ մտածել և աղոթել, որ առողջությանը վնաս չհասցվի:













