Երևանին հարակից «Էրեբունի» անտառպետության տարածքներում 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ կիրականացնի Հայաստանի անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամը: Կստեղծվեն նաև ոռոգման համակարգեր, կիրականացվի ցանկապատում, որի համար այս տարվա բյուջեից գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի 75 մլն 550 հազար դրամ, որից՝ 2012 թ. առաջին կիսամյակում՝ 30 մլն դրամ, ինն ամսում՝ 70 մլն դրամ:
«Էրեբունի» անտառպետության ընդհանուր տարածքը կազմում է 336.5 հա, որն անտառազուրկ է և ունի անտառապատման կարիք։














