ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն կոմիսարիատը հերթական զեկույցն է ներկայացրել ողջ աշխարհում ապաստան փնտրողների վերաբերյալ: (Asylum Levels and Trends Industrialized Contries).
Փաստաթղթում ասվում է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, զարգացած երկրներում ապաստան փնտրողների թիվն աճել է 17 % տոկոսով (198.000 մարդ): ՄԱԿ-ի փորձագետները, հայտնում են, որ զարգացած երկրներում ապաստան փնտրողները հիմնականում Աֆղանստանից, Չինաստանից, Սերբիայից (Կոսովո), Իրաքից և Իրանից են:
Այս երկրների ապաստան փնտրողները հիմնականում փորձում են հաստատվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեցարիայում և այլ երկրներում:
Հայաստանից այլ երկրներում ապաստան են փնտրել 1276 մարդ այս տարվա առաջին կիսամյակում, իսկ երկրորդում` 1596: Նշենք, որ հիմնականում Եվրոպական երկրներ:
http://www.unhcr.org/4e9beaa19.html













