Հրդեհները մեծ վնասներ են հասցրել

16

Օգոստոսի 2-ին և 3-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել հրդեհները : Այս մասին հաղորդում է ԱԻՆ:

Մասնավորապես հրդեհի հետևանքով Արագածոտնի մարզի Փարպի գյուղի մոտակայքում այրվել է 20 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Աշտարակի խճուղի թիվ 84/1 հասցեի հարակից այգում`2000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 6-րդ կմ-ի հարակից տարածքում` 1000 քմ, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 31 շենքի հարակից տարածքում «Դալմայի» այգիներում` 1000 քմ, Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հարակից տարածքից`25 հա, Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարակից տարածքում`1 հա, Արագածոտնի մարզի Օշականի գյուղի հարակից տարածքում` 2 հա խոտածածկ տարածք, 500 քմ. խաղողի այգի, 300 կգ պահեստավորված անասնակեր, Երևան քաղաքի «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Կարմիր բլուր-5» կայարանի մոտակայքում` 2500 քմ. խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի հարակից տարածքում`2 հա, Արագածոտնի մարզի Լուսաղբյուր գյուղի գերեզմանատան տարածքում`5 հա, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 2-րդ փողոցի հարակից տարածքում`2000 քմ, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի Ջերմոցների փողոցի հարակից տարածքում`8000 քմ, Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 75 հասցեում գտնվող «Մաքուր երկաթ» փորձառարական գործարանի հարակից տարածքում`2 հա, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցում` «Արմավիր կաթ» ՓԲԸ-ի տարածքում`8000 քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղում` 5 հա, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 66 կիսակառույց շենքի հարակից տարածքում` 3000 քմ, Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի «Սաղմոսավանք» եկեղեցու հարակից տարածքում` 15 հա, Վայոց ձորի Ռինդ գյուղին պատկանող «Սպիտակ քար» կոչվող արոտավայրում`8 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ՈՒլատիտիկ թաղամասում` 1500 քմ , Երևան քաղաքի Լուկաշին թաղամասի հարակից այգիներում` 17 հա բուսածածկ տարածք և 3 հա այգի, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 23 հասցեի հարակից խոտածածկ տարածքում` 5000 քմ. և կոճղեր, Երևան քաղաքի «Քանաքեռի» գերեզմանատան տարածքում` 2000 ք.մ. բուսածածկ տարածք և աղբ, Երևան քաղաքի Մելքումով փողոցի թիվ 54 հասցեի հարակից խոտածածկ տարածքում`3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տարածքում`2000 քմ: Բոլոր նշված դեպքերում հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել և մարվել են: