ԱՄՆ-ի Ազգային թմրամոլության եւ առողջապահության հետազոտական կենտրոնի ուսումնասիրության համաձայն` կոկաինի, հալյուցինոգենի և հերոինի օգտագործումը ԱՄՆ-ում մի քանի անգամ ավելացել է նախկին տարիների հետ համեմատած:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թմրամիջոցները ձեռք են բերվում հիմնականում ընտանիքից կամ ընկերներից:
ԱՄՆ-ի կառավարությունը թմրամիջոցների դեմ պայքարելու համար որոշակի քայլերի է դիմել: Օբամայի կառավարությունը նշում է, որ իրենց ուշադրությունը թմրադեղերի շահագործման վերացման վրա է կենտրոնացած և ոչ դրանց անօրինական արտադրմանն ու բախշմանը: Եվ կառավարության ծրագրով նախատեսված է 123 մլն դոլար տրամադրել թմրամիջոցների կանխարգելման, իսկ հավելյալ 99 մլն դոլար բուժման ծրագրեր իրականացնելու համար:
Ի դեպ նշենք, որ համակարգի ներկայացուցիչ Դան Կելլեհերի հավաստմամբ` գրեթե յուրաքանչյուր ամերիկացի կարող է օրինական ճանապարհով ձեռք բերել թմրամիջոց` միայն չափահաս լինելով:














