Վայոց ձորի մարզում մայիսի 19-ին ուժեղ կարկուտ է տեղացել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարզի Փոռի գյուղապետից ստացված տեղեկության համաձայն` ժամը 18.00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները եւ պտղատու ծառերը:













