Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ներկայացրել է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի առաջընթացի մասին ամենամյա զեկույցը, որում անդրադարձ է կատարվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Որևէ առաջընթաց չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: Շփման գծի միջադեպերը, Սաֆարովի գործը, Ստեփանակերտի օդանավակայանի բացումը փոխեցին առաջնահերթությունները, և հակամարտության կարգավորման լուծումը փնտրելուց նվազեցրին մինչև լարվածության նվազեցմանն ուղղված փորձերի:
Դրանք էլ ավելի նվազեցրին կողմերի միջև վստահությունը, ինչն անհրաժեշտ է հակամարտության կարգավորման համար: Որևէ առաջընթաց չի գրանցվել նաև շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման հարցում, որին կողմերն իրենց աջակցությունն էին հայտնել նախորդ տարի հունվարին Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարվող բանակցությունները, դժբախտաբար, դանդաղել են: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները միմյանց չեն հանդիպել 2012 թվականի հունվարին Սոչիում ունեցած հանդիպումից հետո:
Անվտանգության շուրջ իրավիճակը նույնպես անկայուն է»:











