Իրանն արագացրել է Կասպից ծովում տարվող հետախուզական աշխատանքները

14

Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Քասեմին հայտարարել է, որ Իրանն արագացրել է Կասպից ծովում գազի արդյունահանման համար տարվող հետախուզական աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք PressTV-ից:

«Հետախուզական աշխատանքների համար Կասպից ծովում տեղակայվել է հատուկ հարթակ: Դրանում աշխատելու են իրանցի մասնագետները: Առաջին փուլում նախատեսված է, որ այդ հարթակն անցկացնելու է 3 հորատում: Իրանն այդ հորատումներն իրականացնում է իր ածխաջրածինների պաշարները ճշգրտելու համար:

Մազանդարան նահանգում ստեղծվելու է հետախուզական աշխատանքներին աջակցման կենտրոն: Կասպիցում Իրանի դիրքերի ամրապնդման համար պետք է տեղակայել ևս մի քանի հարթակներ հորատումներ իրականացնելու համար»,- նշել է նախարարը:

Քասեմին նաև նշել է, որ իրանական նավթը կախվածություն չունի որևէ օտարերկյա տեխնոլոգիաներից կամ տեխնիկական հմտություններից, և որ իրանական մասնագետները կանցկացնեն ածխաջրածնի ջրամբարների բարդ ուսումնասիրությունները: