«Կոմերսանտը» գրում է, որ «Ինտեր ՌԱՕ»–ն դժգոհ է այն պայմաններից, որոնց հիման վրա ընկերությունն իրականացնում է Հայաստանի ատոմակայանի կառավարումը, և մտադիր է ժամկետից շուտ դադարեցնել ատոմակայանի շահագործման պայմանագիրը, որը ավարտվում է 2013-ին։
Ինչպես գրում է թերթը, «Ինտեր ՌԱՕ»–ի միակ այլընտրանքը «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը առայժմ հետաքրքրված է ոչ թե Հայաստանի ատոմակայանի կառավարմամբ, այլ՝ նոր էներգաբլոկի կառուցմամբ։
«Ատոմային էներգիան «Ինտեր ՌԱՕ»–ի համար համարվում է կտրուկ աճող ռիսկերով պայմանավորված ոչ պրոֆիլային գործունեություն»,– նշում է թերթը: Եվ դա է պատճառը, որ «Ինտեր ՌԱՕ»–ն ցանկանում է ժամկետից շուտ հրաժարվել ատոմակայանի շահագործման վերաբերյալ պայմանագրից։ «Հոլդինգի համար կարևոր չէ՝ ով կստանձնի ատոմակայանի կառավարումը՝ հայկական կողմը, թե «Ռոսատոմը»։ Նրա համար կարևորն այն է, որ կառավարումը ստանձնի մի կառույց, որի համար ատոմային էներգիան համարվում է պրոֆիլային գործունեություն»,– ընդգծել է աղբյուրը:













