Ժամկետային զինծառայողը մահացել է վրաերթի պատճառով

13

ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել, հաստատում են ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից:

Մայիսի 24-ին ժամը 15:15-ի սահմաներում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Գևորգի Հովակիմյանը տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո «Կռազ» մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին:

Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական վարչության 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔրՕր-ի 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է հետաքննություն: