Թուրքական տանկերը մտան Իրաք

7

Թուրքական 20 տանկ և 30 զրահապատ մեքենա մտել են Հյուսիսային Իրաք։ Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Թուրքիան այս քայլին է դիմել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող անդրսահմանային գործողության շրջանակում:

Թուրքական զրահատեխնիկան ներխուժել է սահմանից 20 կմ հեռոավորության վրա գտնվող քուրդ զինյալներին պատկանող ճամբարը։

Ներկա պահին Հյուսիսային Իրաքում տեղակայված է թուրքական 10 հազարանոց զորքը, որը գործողություն է իրականացնում PKK–ի դեմ։