Օգոստոսի 2-ին, ժամը 21.16-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտ հրազենային վնասվածքներից սպանվել է մոտ 50 տարեկան տղամարդ:
Պարզվել է, որ նշված շենքի մոտ հրազենի կրակոցներից սպանվել է ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Խաչիկ Գալոյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի վայրում հայտնաբերված «Մակարով» տիպի ատրճանակի փամփուշտի 5 պարկուճը և 1 գնդակն ուղարկվել են փորձաքննության:













