Երևան բերող ճանապարհները փակ են

16

Մարզերից ժամանող երթուղայինները չեն կարողանում հասնել մայրաքաղաք: FreeVoiceNews-ին բողոքել է Մխչյան գյուղի մի բնակիչ, ով իր անհապաղ գործերն անելու համար, չի կարողացել հասնել Երևան. «Բոլոր ճամփեքը փակ են, գործերս էլ մնաց: Ես ի՞նչ կապ ունեմ էտ ցույցի հետ»,-նշում է Մխչյանի մի բնակիչ:

Նշենք, որ այս երևույթը այնքան էլ նորություն չէ, քանի որ ընդդիմության կազմակերպած ամեն մի ցույցի, հանրահավաքի կամ նստացույցի ժամանակ Երևան բերող բոլոր ճանապարհները փակվում են: