Գումի շուկայում Կրկին տավարի մսի անվան տակ ձիու միս է վաճառվել, այս մասին հայտարարեց ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը. «Այո, հայտնաբերվել է ձիու միս, հիմա ծառայության հսկողության կենտրոնում է, նրանք միջոցներ են իրականացանում եմ այդ ուղղությամբ»։
Բաղյանի խոսքով` վերջին 9 ամիսներին հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 3 հազարով, իսկ ոչխարների և այծերի թիվը՝ 35 հազարով: 5 հազարով աճ է արձանագրվել նաև խոզերի շրջանում։
Բաղյանը ընդգծեց.«Գյուղատնտեսությունը անցած ինը ամիսների ընթացքում համախառն արտադրանքով ունեցել է 115.3 տոկոսի գերաճ: Այդ թվում նաև անասնաբուծության 101.5 տոկոս աճը: Նախորդ տարվա 14 տոկոս աճը մենք կարողացել ենք հաղթահարել և 15 տոկոսի աճ ապահովել»:
Ամանորյա, արդեն իսկ, սովորական դարձած գնաճի վերաբերյալ փոխնախախարն այս տարի այլ սպասումներ ուներ և վստահեցրեց, որ ամանորի շեմին մսամթերքի և կաթնամթերքի գնաճ չի արձանագրվի:













