Գազամատակարարումը վերականգնվեց

6

«ՀայՌուսգազարդի» լրատվակական ծառայությունից հայտնում են,որ սեպտեմբերի 27-ին`ժ. 02:10 րոպեին, վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը:

Հիշեցնենք, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը սեպտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցրել էր բնական գազի մատակարարումը Հայաստան: Աշխատանքներ էին տարվում Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման, Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման, ինչպես նաև սողանքային հատվածի վերանորոգման ու գազի արտահոսքի վերացման ուղղությամբ: