Բոլոր ճանապարհները երթևեկելի են

10

ՀՀ տրանսպորտի և Կապի նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ի ժամը 08.30-ի դրությամբ, չնայած ամբողջ հանրապետությունում տեղացած առատ ձյանը, բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները բաց են երթևեկության համար: Ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են: