Չնայած ԱՄՆ-ի տնտեսության մեջ որոշակի բարեփոխումներ կան, բայց վերականգնման համար տարիներ են հարկավոր, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, տեղեկացնում է Reuters:
Նախագահի խոսքով` համակարգային խնդիրների լուծման համար, որ առաջացել են այս 20 տարիների ընթացքում, բավական շատ ժամանակ է պահանջվում: «Դրա համար հարկավոր է ավելին, քան այս մնացած 2 տարիները, ավելին, քան նախագահական մեկ ժամկետը և հնարավոր է ավելին, քան կարող է անել մեկ նախագահը»,-ընդգծել է Օբաման:
Լճացած տնտեսությունը և գործազրկության բարձր մակարդակը կարող են հիմնական դեր խաղալ, և փոխել 2012 թ. նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները, այս կարծիքն են հայտնում քաղաքական վերլուծաբանները: Իսկ այն հարցին, թե ամերիկյան ներկա իշխանությունները կկարողանան երկրում գործազրկության մակարդակը 8.6 տոկոսից հասցնել մինչև 8.0 տոկոսի, Օբաման պատասխանել է. «Հնարավոր է, բայց տնտեսական կանխատեսումներ անելն իմ գործը չէ»:














