ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում գրում է. «Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար:
Օբյեկտիվ ապացույցը ադրբեջանական վերջին անօրինական արարքներն ու ներխուժումներն են Արցախում (Փառուխ, Խրամորթ, Քարագլուխ), որոնք «զորքերի հայելային հետքաշման» Կառավարության առաջ բերած գաղափարի արդյունք են:
Այս գաղափարը դատապարտելի կերպով բերվեց հանրային տիրույթ, գովազդվեց և դարձավ արբեջանանական շահերին ձեռնտու օրակարգի մաս:
Հետևողականորեն զրոյացվում են մեր գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու հնարավորությունները` անվտանգությունը մարդուց ու նրա իրավունքներից կտրելով և ամեն ինչ մտցնելով ռազմաքաղաքական տանիքի տակ:
Վիճակն ավելի վատացրին ու շարունակում են վատացնել ՀՀ բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաներ, որոնք իրենց անպատասխանատու, քաղաքական շահերով պայմանավորված հայտարարություններով ադրբեջանական իշխանություններին տվեցին զորքերն ամրացնելու հիմքեր, սեփական քաղաքական շահերի համար անում եմ տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ՝ անտեսելով Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգությունը, կյանքի և մյուս իրավունքները:
Այս կերպ նաև խոցելի դարձվեցին մեր Զինված ուժերի, Սահմանապահ զորքերի և մյուս ծառայողների կյանքն ու առողջությունը։
Այսքանից հետո արվում են հայտարարություններ, թե ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը անիրատեսական խնդիր է ու դա գցում են միջազգային ասպարզեզ:
Ընդ որում, անորոշություն է տիրում ոչ միայն Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, այլ նաև միջազգային ասպարեզում: