Զոհված հայ զինծառայողների մարմինները գտնվում են ադրբեջանցիների գրաված տարածքներում․ WarGonzo

425

ՀՀ արևելյան հատվածում երեկ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինվորականների մարմինները չեն կարողանում դուրս բերել առաջնագծից։ Այս մասին հայտնում է WarGonzo-ն։

Նշվում է, որ անհետ կորած 24 զինվորականների շարքում ևս կարող են լինել զոհվածներ, ում մարմինները գտնվում են Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում և դուրս բերել չի ստացվում։