Զոհրաբ Մնացականյանին փոխարինողի անունը հայտնի է

76

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օր է: Նախքան պատգամավորների հերթագրումը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարեց կառավարության կազմում փոփոխությունների մասին:

«ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին կփոխարինի ԱԻՆ տեղակալ Արմեն Փամբուխչյանը, իսկ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանին՝ Արտակ Ապիտոնյանը»,-հայտարարեց Լենա Նազարյանը:

Նշենք, որ Ապիտոնյանը 2018 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։