Խոսել եմ զինծառայողների հետ, նրանց ասել եմ՝ սիրում եմ բոլորին, հպարտանում եմ իրենցով. ՀՀ վարչապետ

12
Նիկոլ Փաշինյան

Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում, դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են, նրանք միայն Ղարաբաղի, կամ Ղարաբաղի հարցի ետևից չէ, որ եկել են։ Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր գրավելու նպատակով, նրանց նպատակը հայությունն է, հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է ու նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակել այսօր», – ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հիմա այլևս հայը, ՀՀ քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ։

«Այսօր, քան երբևէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճառականությամբ, դրանում համոզվել եմ նաև երեկ երեկոյան՝ հեռախոսազրույցներ ունենալով Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ՝ առաջնագծում գտնվող մի շարք շարքայինների, սպաների ու ենթասպանների հետ, նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտանում եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առաջ, նրանց ասել եմ, որ հայ ազգը նահատակ ու կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել է հաղթանակի անզուգական համ, ասել եմ, որ հայ ազգը այլևս համաձայն չէ որևէ ուրիշ ճակատագրի», – ասաց ՀՀ վարչապետը։