Ֆրանսիայում զինվորականները հսկում են հայկական եկեղեցիներն ու կառույցները

19

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ ֆրանսիացի զինվորականները պաշտպանում են հայկական եկեղեցիները և ուսումնական հաստատությունները:

«Տխուր նկարներ: Բայց այն պաշտպանության ուժեղ խորհրդանիշ է, որն ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին: Հայկական ծագմամբ ֆրանսիացիների դեմ սպառնալիքն սպառնալիք է ամբողջ Ֆրանսիայի համար»,– գրել է Լաքոթը: