Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին

68
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Նորիկ Նորիկյանը` տեսանյութ հրապարակելով դեպքի վայրից։
«Այսօր գնացել ենք Ազատ գյուղ, որտեղ զոհված 15 զինծառայողի ծնողների և քննիչի մասնակցությամբ կարևոր քննչական գործողություն է տեղի ունեցել։ Վերադարձի ճանապարհին ծնողները որոշեցին, որ պետք է փակեն այս ճանապարհը երկկողմանի»,–տեսանյութում հայտնում է Նորիկյանը։
Նրա խոսքով` ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե երբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար։