Չպարզված հանգամանքներում զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել

174
Զինվոր

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: