Ժնևում ավարտվել են Պուտինի և Բայդենի նեղ կազմով բանակցությունները

95

Ժնևում ավարտվել են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո  Բայդենի նեղ կազմով բանակցությունները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նախագահներից բացի բանակցություններին ներկա էին երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինկենը:

«Լա Գրանժ» վիլլայում հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով մոտավորապես 15:30-ին, ուստի գագաթնաժողովի առաջին մասը տևել է շուրջ 2 ժամ:

Բանակցությունների ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում շատ հարցեր են կուտակվել:

«Հուսով եմ, որ մեր հանդիպումը արդյունավետ կլինի», – ասել է Ռուսաստանի ղեկավարը բանակցություններ սկսելիս:

Ընդմիջումից հետո կողմերը կսկսեն ընդլայնված կազմով երկխոսությունը: Ընդհանուր առմամբ, բանակցությունների համար 5 ժամ է նախատեսված