Ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 38,17 տոկոսը

44

Ժամը 17.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 38,17 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 989 հազար 972 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Սլիվա Մարկոսյանը։

Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ մարտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը 39,54 տոկոս է կազմել:

Երեւանում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 40,15 %-ը (344 868 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 29,41 %-ը (35 921), երրորդ քաղաք Վանաձորում՝ 37,62%-ը (35 251):

2018-ի ընտրությունների ժամանակ Երեւանում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 38,04 տոկոսը (323 323), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 31,29 տոկոսը (38945), Վանաձորում՝ 38,68 տոկոսը (37265):

Ստորեւ ներկայացնում ենք մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.

Արագածոտնի մարզ – 44 511 ընտրող (37,89 տոկոս)

Արարատի մարզ – 83 766 ընտրող (37,5 տոկոս)

Արմավիրի մարզ – 75 035 ընտրող (31,82 տոկոս)

Գեղարքունիքի մարզ – 70 836 ընտրող (37,38 ընտրող)

Լոռու մարզ – 87 310 ընտրող (37.38 տոկոս)

Կոտայքի մարզ – 93 828 ընտրող (38,77 տոկոս)

Շիրակի մարզ – 73 171 ընտրող (32,27 տոկոս)

Սյունիքի մարզ – 51 383 ընտրող (46,83 տոկոս)

Վայոց Ձորի մարզ – 19 888 ընտրող (42,66 տոկոս)

Տավուշի մարզ – 45 376 ընտրող (41,37 տոկոս)