Ժամանակն է, որ զորքերը դադարեցնեն ռազմական գործողությունները, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ. Բլինքեն

109

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ հյուրընկալել է Միրզոյանին և Բայրամովին:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ կողմերին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Այսօր հյուրընկալել եմ  Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի ուղիղ բանակցությունները։ Ինչպես ես փոխանցեցի հանդիպման ժամանակ, ժամանակն է, որ զորքերը դադարեցնեն ռազմական գործողությունները, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»-, գրել է Բլինքենը՝ հրապարակելով հանդիպումից լուսանկարներ։