Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել օրինագծեր, որոնք նախատեսում են ավելացնել երկրի զինված ուժերի թվակազմը, ինչպես նաեւ սահմանել ազգային դիմադրության հիմունքները։ Նշենք, որ Ռադան սակայն դեռ չի ստացել այս նախագծերի տեքստերը։ Նշենք, որ Ուկրաինայում որոշել են նաեւ ավելացնել ռազմական ծախսերը, հասցնելով ՀՆԱ 5,93 տոկոսի։ Անցյալ տարի ռազմական եւ պաշտպանական ծախսերը կազմել են ՀՆԱ 5,45 տոկոսը։














