Զելենսկին առաջարկել է Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա գագաթնաժողով անցկացնել

119
Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Բրյուսելում տեղի ունեցած «Արեւելյան գործընկերության» հանդիպման ժամանակ առաջարկել է այցելել Կիեւ 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա գագաթնաժողովին մասնակցելու համար: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինական պետության ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականի փետրվարին նշվելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հաշվի առնելով դա, նախագահն առաջարկել է փետրվարին Կիեւում անցկացնել երեք պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով», – ասված է հաղորդագրության մեջ: