Чудеса на виражах․ Զախարովան՝ Փաշինյանի՝ ՄԱԿ դիմելու հայտարարության մասին

162

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Փաշինյանի այն խոսքերին, որ եթե Ռուսաստանը չի կարող խաղաղապահի դերն իրականացնել, պետք է դիմի ՄԱԿ-ին։

«Սա, գիտեք, կարելի է գնահատել միայն մեկ բառով՝ հրաշքներ շրջադարձերում  («Чудеса на виражах»)։ Ես չեմ կարող ձեզ այլ սահմանում տալ: Ես նույնիսկ չեմ փորձի վերլուծել և ինչ-որ կերպ հանգել ինչ-որ եզրակացության, թե ինչ կարող էր նկատի ունենալ և ինչպես է դա առնչվում ինչ-որ բանի հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նշեց, որ չի հիշեցնելու պայմանավորվածությունների ու համաձայնագրերի մասին։ «Այս արտահայտությունն այնքան անբացատրելի է, որ ես չեմ պատրաստվում բացատրել այն: Սա բառերի ինչ-որ անհավանական էկվիլիբրիստիկա է»,- ասել է Զախարովան: