ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» նախապատրաստումը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին:
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և վերահաստատում ենք մեր մտադրությունը՝ ամեն կերպ աջակցելու բանակցային գործընթացին», – հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։











