Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը

80

Մոսկվան պատրաստ է անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ նիստի անցկացման ժամկետները, սակայն, պետք է որոշեն Երևանն ու Բաքուն, գրում է ՏԱՍՍ֊ը։

«Ռուսաստանը ակտիվ ներդրում ունի երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում և պատրաստ է օգնել սահմանազատման գործընթացին։ Դա կօգնի ամրապնդել անվտանգությունը երկու երկրների սահմանին և ամբողջ տարածաշրջանում»,֊ասել է Զախարովան։

Ինչպես հայտնի է, Հայաստանի փոխվարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ Մոսկվայում օգոստոսին կայանալու է սահմանային հարցերի հանձնաժողովի նիստը։