Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ն ուզում է Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացից

63

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։

Նա նշել է, որ «հայ-ադրբեջանական հարաբերություններում ԵՄ միջնորդության բացարձակ քաղաքականացված և պատեհապաշտական ​​բնույթը, որտեղ շեշտը դրված է ոչ թե կայունացմանը նպաստելու, այլ Ռուսաստանին դուրս մղելու գաղափարախոսության և ցանկության վրա»:

«Կոնկրետ օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության քիչ արտահայտված արդյունքներն են»,– հավելել է Մարիա Զախարովան: