Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը» առաջնահերթ հարց է

87

Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» պատրաստման աշխատանքները չեն դադարեցվել, չնայած էսկալացիային։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չնայած առկա էսկալացիային և լարվածությանը, փորձագետների վերլուծությանը, թե ինչ է տեղի ունեցել, Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» պատրաստման աշխատանքները չեն դադարել և հավանաբար, սա առաջնահերթ հարց է»,- հայտարարել է նա։