Զատուլինը հանդիպել է Արցախի ներկա և նախկին նախագահների հետ

133
Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոնստանտին Զատուլինն այցելել է Հայաստան և հանդիպել Արցախի գործող և նախկին նախագահների հետ։

Այս մասին պատգամավորը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։

Նա նշել է, որ այցի նպատակն էր՝ ծանոթանալ ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, զարգացնել կապերը ռուս հայրենակիցների հետ:
«Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախկին նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պատգամավորը նաեւ զրուցել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի, Արցախում ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի,ի ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։