Զասն անդրադարձել է ՀԱՊԿ ուժերն Ուկրաինա ուղարկելու հարցին

345
Ստանիսլավ Զաս

Ուկրաինայում ընթացող «հատուկ գործողությանը» Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական ուժերի մասնակցության հարցն այսօրվա հավաքի ընթացքում չի քննարկվել: Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Այսօր կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր գործընկերներին շատ մանրամասնորեն ներկայացրել է Ուկրաինայում ծավալված գործողության ընթացքը, հավելել է Զասը։