Ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են․ Զարեհ Սինանյանի հերթական սայթաքումը

17

«Ազատության» եթերում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ իրեն թվում էր, որ բոլորի համար է պարզ՝ աճող, հզոր պետությունները երբեք միատար չեն ու միշտ հզորանում են այլ ազգերին իրենց մեջ բուծեցնելու հաշվին:

Սինանյանը որպես իր ասածի ապացույց բերեց բոլորովին անտեղի համեմատություն՝ նշելով, որ հայ արքաներից Արգիշտին ու Տիգրան Մեծն են խոսել այլ ազգերին բերելու ու Հայաստանում բնակեցնելու մասին։ Ըստ Սինանյանի՝ նրանք դա արել են Հայաստանը հզորացնելու համար, մինչդեռ պատմությունը այլ բան է ասում։

Նա նշել է, որ ցանկացած պետություն, բացի կղզիացածներից, այդպես են, իսկ ահա ճապոնացիները մի քիչ տարբեր են. «Ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի»: