Զախարովան՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին

129

Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չի գնում Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ Անկարան պատրաստ է միջնորդ դառնալ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև Դոնբասում իրավիճակի կարգավորման համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող ներուկրաինական հակամարտության կարգավորման գործում»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Ռուսաստանն այդ հակամարտության կողմ չի հանդիսանում։