Զախարովան մեկնաբանել է լիբանանահայերի՝ Արցախում վերաբնակեցման հարցը

10
Մարիա Զախարովա
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լիբանանից Հայաստան վերադարձած հայերի՝ Արցախում վերաբնակեցման հարցը, որը վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում։
 
Նա ասել է, որ Ռուսաստանին հայտնի է այն, որ Արցախի փաստացի իշխանությունները մտադիր են Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնել Լիբանաից Հայաստան վերադարձած հայերին։ Զախարովան ասել է, որ Մոսկվային հայտնի է միայն երկու ընտանիքի վերաբնակեցման մասին, իսկ լիբանանցի փախստականների՝ Ղարաբաղում վերաբնակեցման մասին ճշտված տվյալներ ՌԴ ԱԳ նախարարությունը չունի: