Զախարովան խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին

104
Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում լարվածությանը։

Նա մասնավորապես ասել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող գոտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ վերջերս տեղի ունեցած միջադեպերը, քննարկվել են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 14-ին կայացած եռակողմ հանդիպմանը: Հարցը նաեւ քննարկվել է ռուսական խաղաղապահ զորակազմի և ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի կողմից, եւ ռուսական կողմերը գործադրում է բոլոր ջանքերը՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումը թույլ չտալու նպատակով։