Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հետհակամարտային ականազերծման գործընթացը կարագացվի: Այս մասին իր ամենշաբաթյա հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հետաքրքիր է՝ ինչ է ակնարկում Զախարովան։ Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակ խոսում է բռնազավթված տարածքների ականապատման քարտեզների մասին, և հավանաբար Զախարովան նույն հարցն է առաջ քաշում՝ ուղղակի դեռևս ոչ ուղիղ տեքստով։
Պարզապես հարկ է հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ խայտառակ հայտարարության կարևորագույն կետերից մեկը՝ գերիների վերադարձը, տեղի չի ունեցել, ի՞նչ են մտածում կողմերը, երբ հայկական կողմից ինչ-որ բան են պահանջում։
Հուսանք, հայկական իշխանությունները կուլ չեն գնա Բաքվի և Մոսկվայի ճնշումներին։











