Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավանդական ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության նոր հարթակի ստեղծման մասին հարցին՝ նշելով, որ այն կարող է նպաստել խնդիրների լուծմանը: Նա մասնավորապես ասել է, որ Ռուսաստանում կողմ են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների տարածաշրջանային նմանօրինակ խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկին, որն անվանում են «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան):
Նա հավելել է, որ իրենք կարծում են, որ «արդեն եկել է ժամանակը այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու, քանի որ բազմակողմանի տարածաշարջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5b31d5751bbbbef1fab33b13d61bea3c











