Զախարովան խոսել է ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հանդիպման մասին

16
ՌԴ արտգործնախարարությունում հայ, ռուս և ադրբեջանցի դիվանագետների միջև եռակողմ հանդիպում տեղի չի ունեցել: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ նախօրեին կայացած հանդիպմանը, ապա այն համատեղ չի եղել: Երկու հանդիպումներն էլ տեղի են ունեցել առանձին: Արդյունքների հիման վրա հրապարակվել են մամուլի հաղորդագրություններ. մենք և հենց իրենք՝ դեսպանները, այդ մասին թողել են մեկնաբանություններ»,- նշել է նա:
 
Մեկնաբանելով դեսպանների հետ հանդիպումների հաջորդականությունը՝ Զախարովան շեշտել է, որ նման իրավիճակներում ընթացակարգային այս հարցը հետին պլան է մղվում: