Զախարովան հայտնել է, թե ինչ օրակարգով է Լավրովը ժամանել Հայաստան

276
Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ է ներկայացրել դաշնության ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցից։

«Այս օրերին հայկական կողմի հրավերով աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նախատեսվում են բանակցություններ Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատրյանի հետ»,- ասել է Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ քննարկման հիմնական թեմաները վերաբերելու են «երկկողմ դաշնակցային հարաբերություններին, Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության ընդլայնմանը՝ ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ինչպես նաև միջազգային հարթակներում համակարգման ամրապնդմանը»։

Բացի այդ, Զախարովայի տեղեկացմամբ, նախարար Լավրովի հայաստանյան այցի ընթացքում «նախատեսվում է մտքերի փոխանակում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ»: