Զախարովան հայտարարել է, որ հիմա էլ պատրաստ են օգնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը

80

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցի Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը: Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ընթացքում:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ Մոսկվան դրական ազդակներ է տեսնում երկրների միջև:

«Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երևանի և Անկարայի միջև.  նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել և հաշվի ենք առել: Մենք հիմա էլ ենք պատրաստ ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ հիմնված փոխադարձ հարգանք վրա և հաշվի առնելով միմյանց շահերը», – ասել է Զախարովան: