Զախարովան հաստատեց․ Հայաստանը դիմել է ՌԴ-ին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար

56

Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում աջակցության խնդրանքով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի միջև միջնորդության համար: Ռուսաստանը հետաքրքված է, և ինչպես գիտեք ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, մեր երկիրը պատրաստ է շարունակել ամեն կերպ աջակցել»,- նշել է նա։