Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից

3
Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով հայտարարել էր, որ ինքն է իրականում հաղթել ընտրություններում, հեռացել է Բելառուսից։ Նա այժմ գտնվում է Լիտվայում։ Այս մասին գրել է Լիտվայի ԱԳ նախարար Լիսաս Լինկյավիչուսը՝ թվիթերյան իր էջում կատարած գրառումով։

«Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայում է, նրան որեւէ վտանգ չի սպառնում»,- մասնավորապես գրել է լիտվական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ 80,08 տոկոսով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսում սրվեց ներքաղաքական վիճակը, սկսվելցին բողոքի ակցիաներ, որոնք կոշտ միջոցներով ճնշվեցին իշխող ուժի կողմից։ Երեկ ակցիաների ընթացքում արձանագրվեց նաև մեկ մահվան դեպք։ Կան հազարավոր ձերբակալվածներ։