Երևանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին Ղարաբաղում իրավիճակի սրացման հետ կապված

9
ՀԱՊԿ

ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Երեւանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ աջակցության համար:

«Ոչ, նման ծրագրեր մեր կառավարության օրակարգում չկան», – հայտարարել է Տողանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մտադիր Է արդյոք Երեւանը դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրադրության հետ: