Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին

0
ՀԱՊԿ

Երևանը դեռ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) օգնության խնդրանքով։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից օգնության դիմում չի ստացել», – ասել է նա:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ խնդրելով սկսել խորհրդակցություններ ՀՀ-ի անվտանգության ապահովման գործում օժանդակության չափն ու ձևը որոշելու համար։